|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղցրահամ լճերում թթվածնի մակարդակը 2,75-9,3 անգամ ավելի արագ է իջնում, քան համաշխարհային օվկիանոսում, ինչը բացասաբար է ազդում դրանց էկոհամակարգերի վիճակի վրա: Այս մասին ասվում է Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականների թիմի ուսումնասիրության մեջ:
Համաձայն ուսումնասիրության, որի արդյունքները մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հղում անելով Nature-ին, 1980 թվականից ի վեր հետազոտվող ջրամբարների վերին շերտերում թթվածնի պարունակությունը նվազել է 5.5%-ով, իսկ ներքևում`18.6%-ով:
Փոփոխությունների պատճառը, ըստ մասնագետների, տասը տարիների ընթացքում քաղցրահամ ջրի ջերմաստիճանի 0,38 ° C-ով բարձրացումն է: Գլոբալ տաքացման այս ազդեցությունները նպաստում են կապտականաչ ջրիմուռների բազմացմանը, որոնց թունավոր նյութերը վտանգավոր են քաղցրահամ ջրերում ապրող այլ կենդանի օրգանիզմների համար:
Թթվածնի մակարդակի նվազումը պայմաններ է ստեղծում անաերոբ բակտերիաների բազմացման համար: Դրանց արտանետած մեթանը մեծացնում է ջերմոցային գազերի քանակը, ինչը միայն արագացնում է կլիմայի փոփոխության տեմպերը: Այսպիսով՝ տաքացումը կարող է հանգեցնել խմելու ջրի պաշարների սպառման և քաղցրահամ էկոհամակարգերի անհավասարակշռության: