|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ հանձնելուց հետո խաթարվել են Կիրանցի խմելու և ոռոգման ջրի համակարգերը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 18-ին որոշել է․
«Հաշվի առնելով տարածաշրջանային կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի շրջանակում Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի խմելու և ոռոգման համակարգերի կառուցման, Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի կառուցման և Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի կառուցման համար նախագծերի կազմման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապության կարգով»։
Մարզպետը որոշել է այդ աշխատանքների գնումներն իրականացնել հրատապ մեկ անձից գնում կատարելու ձևով»: