|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չի կարողացել դիմակայել հակառուսական հռետորաբանությանը երկրի Սահմանադրության օրվա կապակցությամբ ելույթում՝ հիշեցնելով 1792 թվականի իրադարձությունները. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի Լեհաստանը նշում է առաջին սահմանադրության 230-ամյակը: Տոնակատարությանը Վարշավա են ժամանել Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները:
«Մայիսի Սահմանադրությունը արձանագրել է կարգախոսը՝ «Մարդկային հասարակության ցանկացած իշխանություն բխում է ժողովրդի կամքից»: Այս հիանալի ուղերձը սերունդներով փոխանցվել է և դարձել մեր պատմական ժառանգության հսկայական գանձը, մեր ժողովրդավարության հիմքը։ Իրականում, հենց դա է պատճառը, որ ազատության թշնամիները չկարողացան դիմանալ մայիսի 3-ի սահմանադրությանը: Այդ պատճառով իմպերիալիստական Ռուսաստանը պատերազմ հայտարարեց»,- ասել է Լեհաստանի նախագահը՝ նկատի ունենալով 1792-ի ռուս-լեհական պատերազմը:
Դրանից հետո տեղի ունեցած դեբատների ժամանակ, դիմելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Դուդան շեշտել է, որ Լեհաստանը Ղրիմը և Դոնբասը համարում է «Ռուսաստանի կողմից օկուպացված»: