|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելը պատասխան կստանա Սիրիային հարվածներ հասցնելու համար. հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
«Սիոնիստները (Իսրայել) կարծում են, որ կարող են հարձակվել Սիրիայի վրա՝ առանց պատասխան ստանալու: Վերջին օրերի և ապագայի գործողությունները կվտանգեն Իսրայելի շահերը... Դիմադրության ճակատը կպատասխանի սիոնիստներին»,- ասել է Բաղերին լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իրանի զինված ուժերը պատրաստ են վճռական պատասխան տալ թշնամիների ցանկացած սպառնալիքի կամ գործողության»,- շեշտել է նա:
Սիրիական բանակի հրամանատարությունը հինգշաբթի գիշերը հայտնել է Իսրայելի կողմից հերթական հրթիռային հարվածի մասին Դամասկոսի մատույցներում, որի արդյունքում չորս սիրիացի զինվորներ վիրավորվել են: Իսրայելական բանակը պարզաբանել էր, որ Սիրիայի տարածքի վրա հարձակումը հրահրել է Նեգև անապատի միջուկային կենտրոնի մոտ հրթիռի արձակումը: