|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերվա հարձակման ժամանակ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ ևս 49։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Զելենսկիի խոսքով՝ հունիսի 6-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել գրեթե ամբողջ Ուկրաինայի տարածքին։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։
Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինան աշխարհի հետ միասին շատ բան է արել իրեն պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ հիմա այն պահն է, երբ Ամերիկան, Եվրոպան և «աշխարհի բոլոր բնակիչները» կարող են դուրս գալ պատերազմից՝ «ճնշում գործադրելով» Ռուսաստանի վրա։