|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ չնայած դրանցից հրաժարվելու պայմանավորվածությանը։
«Մենք հստակ զգուշացնում ենք, որ եթե Կիևի ռեժիմը շարունակի իր ապակառուցողական գիծը, ապա ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու, այդ թվում՝ սիմետրիկ», - նշել է Զախարովան։
Հիշեցնենք՝ մարտի 19-ին հարվածի տակ է հայտնվել Կուբանի նավթաբազան, մարտի 21-ին՝ Կուրսկի մարզի «Սուջա» գազաչափիչ կայանը։ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ արձանագրվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները բնակելի շենքերի և սոցիալական հաստատությունների վրա գիտակցաբար ուղղորդելու հերթական բարբարոսական դեպքերը: