|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը և գրառում կատարել Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
«Անմոռուկը խորհրդանիշն է այն բանի, ինչը մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա... Ապրիլի 24-ը 1915-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով: Նրանք, ովքեր ողջ են մնացել, ինչպես նաև նրանց հետնորդները, ցրվել են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և դարձել նրանց երկրորդ տունը: Եվ որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա: 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք ...»,-գրել է Մարտիրոսյանը: