կարևոր
3115 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-10 12:42
Քաղաքական

Լենինգրադի 870 օրվա շրջափակումը հիշում եք, իսկ Արցախի շրջափակումն ինչո՞ւ չեք հիշում․ Նաիրի Հոխիկյան

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում կազմակերպված միասնության հանրահավաքի ժամանակ կազմակերպիչներից Նաիրի Հոխիկյանի հիշեցրեց 1941-1944 թվականների Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) շրջափակումը, որի 870 օրվա ընթացքում զոհվեց ավելի քան 1,5 մլն մարդ, սովամահ եղավ 600 հազարից ավելի խաղաղ բնակիչ։

Հոխիկյանը այդ համատեքստում մատնացույց արեց 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանի շրջափակման ենթարկված Արցախը, որտեղ 120 հազար մարդ ևս հումանիտար աղետի մեջ է, սակայն գերտերություններն ու միջազգային կազմակերպությունները որևէ գործնական քայլ չեն անում ճանապարհը բացելու համար։ «Լենինգրադի շրջափակումը վատ բան էր, Արցախի շրջափակումը՝ ո՞չ»,-հարց ուղղեց բանախոսը՝ աշխարհին կոչ անելով արդարամտություն և բարոյականություն ցուցաբերել։