|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Իրանի Իսլամական Հանրապետության Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այս մասին ապրիլի 11-ին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման «Շահիդ Ահմադի Ռոշան» օբյեկտում՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում:
Քամալվանդին շեշտել է, որ զոհեր չկան, շրջակա միջավայրը չի աղտոտվել: Վթարի պատճառը ճշտվում է, տեղեկությունը կհայտնվի ավելի ուշ: