|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի Խերսոն քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի բռնցքամարտիկները:
Ինչպես տեղեկացնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին, և հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին: