|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից վարձկանների հարցը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք քննարկում ենք բոլոր խնդիրները»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը շփումների ընթացքում նշում է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, փոխնախարարը պատասխանել է. «Իհարկե՛»։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը խոր մտահոգություն էր հայտնել ապօրինի զինված խմբավորումների զինյալներին Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար ուղարկելու մասին տեղեկատվության կապակցությամբ: