|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ տարածել է կեղծ քարտեզ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մի մասը «ընդգրկվել է» Ադրբեջանի տարածքում:
Թեև Ադրբեջանը մշտապես հայտարարում էր, որ Հայաստանի տարածքները, այսպես կոչված, «պատմական Ադրբեջանի» տարածքներ են, բայց վերջին պատերազմից հետո ՀՀ տարածքների նկատմամբ ախորժակն էլ ավելի է գրգռվել։
Ադրբեջանցի զինվորականների մասնակցությամն անցկացվող ինչ–որ քննարկման ժամանակ ներկայացված քարտեզում, բացի Սյունիքից, որը գրավելու ցանկության մասին խոսում է ադրբեջանական վերնախավը, «Ադրբեջանի տարածք» են ներկայացված նաև ամբողջ Վայոց ձորը, Գեղարքունիքի մի մասը՝ Սևանա լճի արևելյան ափերով, և Տավուշի արևելյան տարածքները։