|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը և Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին News.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Նախկին խորհրդականները պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում իրենց վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել։
Հրայր Ղուկասյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։ Այդ գործով առաջին նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Գրիգոր Մուրադյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, առաջին նիստը նույնպես նշանակված է ապրիլի 8-ին։
Վարդան Պողոսյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին, առաջին նիստը նշանակված է ապրիլի 16-ին։