|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները պնդում են, որ Ռուսաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ գործողություններ են անհրաժեշտ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուց հետո: Այդ մասին գրում է The New York Times-ը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Պարբերականի տվյալներով` Թրամփի վարչակազմը դիտարկում է «լրացուցիչ պատժամիջոցներ և քայլեր»:
Նշենք, որ ԱՄՆ-ն, ի նշան համերաշխության Լոնդոնի հետ, որը Ռուսաստանին է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ, որոշել է արտաքսել երկրից 60 ռուսաստանցի դիվանագետների և փակել Սիեթլեում ՌԴ հյուպատոսարանը: Ռուսաստանը համարժեք պատասխան է տվել: