|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարան հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեի դեմ: Ըստ DHA-ի` նա դատական հայց է ներկայացրել` փոխհատուցման պահանջով:
Դատական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել Մուհարրեմ Ինջեի՝ հանրահավաքներից մեկի ժամանակ արած հայտարարությունը, թե Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հիմնելուց առաջ այցելել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգ, որտեղ գտնվում է իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը:
Էրդողանն արձագանքել է Ինջեի պնդումներին՝ հայտարարելով, որ նա պարտավոր է ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը, հակառակ դեպքում` «վախկոտ» է: