|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Չնայած 44-օրյա դաժան պատերազմին եւ Արցախի 75 տոկոսի կորստին, քաղաքական վերնախավը արցախյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, միջոցառումների շարք է նախաձեռնել։ Փետրվարը համարվում է ղարաբաղյան շարժման խորհրդանիշը․ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդն ու Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում կայացրին մարզն Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանի հետ վերամիավորելու մասին: Ղարաբաղում այս օրը պաշտոնապես նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ Այս տարի Արցախում առանձնահատուկ են պատրաստվում՝ ի ցույց դնելու Արցախի ժողովրդի միասնականությունն ու կամքը։ Չի բացառվում նաեւ, որ քայլերթ կազմակերպեն»,- գրում է թերթը։