|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ըստ Թուրքիայի Առևտրաարդյունաբերական պալատների միության տվյալների՝ 2020 թվականին Թուրքիայում գրանցված ադրբեջանական նոր ընկերությունների թիվը նվազել է:
Այսպիսով՝ անցյալ տարի Թուրքիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել էր ադրբեջանական կապիտալով 148 նոր ընկերություն, նախանցած տարի՝ 184 նոր ադրբեջանական ընկերություն:
Ըստ TOBB–ի՝ ընդհանուր առմամբ, 2020 թվականին Ադրբեջանում նոր ադրբեջանական ընկերությունների ներդրումները գնահատվում են 33,8 միլիոն լիրա՝ նախորդ տարվա 30 միլիոն լիրայի փոխարեն։
Ադրբեջանական կապիտալ ունեցող ընկերությունների մեծ մասը՝ 72-ը, բացվել է առևտրի ոլորտում, արտադրության ոլորտում՝ 16 և լոգիստիկայում՝ 8 ընկերություն:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականին Թուրքիայում գրանցվել է 10 362 օտարերկրյա ընկերություն, որոնց ընդհանուր ներդրումը կազմել է 3,4 միլիարդ լիրա: