|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
168.am-ը գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան: Էկոնոմիկայի նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցի վերջին օրը իրանական կողմը նախատեսել էր, որ պատվիրակությունը պետք է այցելի կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան՝ ծանոթանալու Իրանի կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի հնարավորություններին: Այցը, սակայն, չի կայացել:
168.am-ի իրանական հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը և պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում առավոտյան նախարաը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում: «Միհան» ընկերության տնօրինությունը մեկ ժամ սպասել է հայկական պատվիրակության ժամանմանը, որից հետո Իրանի ԱԳՆ-ից նրանց տեղեկացրել են, որ այցը չի կայանալու, քանի որ նախարարը նման վիճակում է: Ամոթալի այս դեպքն առավել խայտառակող է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և իր գլխավորած պատվիրակությունը այց է կատարել իսլամական մի երկիր, որտեղ ալկոհոլի օգտագործումն անընդունելի և օրենքով արգելված է, ուստի նման վարվելակերպն ուղղակի անհարգալից վերաբերմունք է Իրանի կառավարության և հյուրընկալող կողմի նկատմամբ: Այսքանից հետո դժվար թե լուրջ արդյունքներ պիտի ակնկալել հայկական պատվիրակության իրանական այս այցից»: