|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Սամարրա քաղաքում հարձակվել են ԱՄՆ ռազմական աջակցության շարասյան վրա։
«Ալ Արաբիա»–ն հաղորդում է, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ ռազմական օժանդակ ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող Սամարրա քաղաք մեկնելիս: Իրաքյան ԶԼՄ–ն չի հայտնել մանրամասներ, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը:
Saberin News թելեգրամյան ալիքը նույնպես հաստատել է Իրաքի Սամարրա քաղաքում ԱՄՆ ռազմական աջակցության ավտոշարասյան վրա հարձակման մասին լուրը:
Իրաքցիներից և իրաքյան խմբավորումներից շատերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ուժերը երկրից: Իրաքի խորհրդարանը հաստատել է այդ ուժերը դուրս բերելու ծրագիրը: