|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանը ասորիների և արաբների հայրենիքը դարձնելու գաղափարը տարածող ԱՄՆ արտագաղթած և պաշտոնի բերումով Հայաստան վերադարձած հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը:
Արայիկ Հարությունյանը քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական Սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել հայրենի հողում սեփական ապագան կառուցելու նպատակ ունեցող տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա:
Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ միայն համահայկական ջանքերի միջոցով է հնարավոր լինելու վերականգնել ու զարգացնել Արցախը: Նրա խոսքով պարտադիր պայման է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ու համակարգված աշխատանքը:
Հիշեցնենք, որ Զ. Սինանյանը Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ից՝ Փաշինյանի միջոցով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվելուց հետո: