|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում ներկայացրել է բացառիկ մանրամասներ Նարինե Խաչատուրյանի՝ աշխատանքից ազատման մասին։ Ըստ այդմ՝ Նկարիչների տանը նկարահանված սկանդալային տեսահոլովակը ցույց են տվել Փաշինյանին երեկ երեկոյան, երբ նա արդեն բավական հարբած է եղել։ Փաշինյանը հիստերիկա է սարքել եւ կարգադրել անհապաղ ազատել աշխատանքից Խաչատուրյանին։
Ամենից շատ Փաշինյանին վրդովեցրել է այն փաստը, որ երբ կինը Խաչատուրյանին անվանել է «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ», նա չի պաշտպանել իշխանությանն ու Փաշինյանին։
Խոսքը Yerkir.am-ի տեսանյութի մասին է, որ նկարահանվել էր երեկ՝ ցուցահանդեսի ժամանակ․ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար:
Փոխնախարարը նաև ասել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը։