close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Քաղաքական

20 Հունվարի 2021, 15:10
 ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան)  վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ցուցահանդեսի ժամանակ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար:

Հիշեցնենք նաև, որ փոխնախարարը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica