Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Աշնանը Ակրոտիրիում (հունապատկան կղզիներից) տեղի էր ունեցել ավիավթար, որում ներգրավված էին անգլիական բանակի անօդաչու թռչող ինքնաթիռներ: Դեպքի մասին տեղեկությունները կիպրական հասարակությունից թաքցրել էին մինչև դեկտեմբերի 28-ը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Անօդաչու թռչող սարքը կործանվել է բրիտանական անկլավում: Օդանավի երկարությունը 6,5 մետր է եղել, կշռել է մոտ կես տոննա:
Բրիտանացիները որոշել էին Կիպրոսի հասարակությանը չտեղեկացնել վտանգավոր միջադեպի մասին, բայց երեկ ստիպված են եղել խոստովանել: Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել, զինվորականները պատասխանել են, որ տեղեկությունը ճիշտ է, սակայն հրաժարվել են մեկնաբանել կատարվածը՝ վկայակոչելով հետաքննությունը:
Հոկտեմբեր ամսվա կեսերին բրիտանացիները Կիպրոսում փորձարկել էին նոր մարտական համակարգեր, ներառյալ՝ վերջին սերնդի անօդաչու թռչող սարքեր: Դրանք ամենաժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքերից են, բայց բնակելի տարածքներում արտակարգ իրավիճակների դեպքում կարող են վտանգ ներկայացնել խաղաղ բնակիչների համար: