կարևոր
376 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-20 22:17
Աշխարհ

Ուիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ուիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Նրա խոսքով՝ Ուիթքոֆը կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ և կքննարկի հանդիպման արդյունքներն ու եվրոպացի և ամերիկացի գործընկերների մշակած առաջարկները։

Ստյորեն նշել է, որ այդ հանդիպումը կարող է նաև հիմք նախապատրաստել առաջնորդների մակարդակով բանակցությունների համար։