|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ հատուկ ծառայությունները Սև ծովում`Անապա քաղաքի մերձակայքում, անօդաչու թռչող սարք են հայտանաբերել: Այս մասին Интерфакс գործակալությանը երեքշաբթի հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ ծառայության ներկայացուցիչները:
«Անցյալ կիրակի ափից ոչ հեռու հայտնաբերվել է և ջրից դուրս է բերվել Airbus Direct Targets անօդաչու թռչող սարքը: Ներկա պահին պարզվում է սարքի ծագումն ու նշանակությունը, ինչպես նաև ծովն ընկնելու հանգամանքները», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես երևում է համացանցում հայտնված լուսանկարներից, անօդաչու սարքը շուրջ 2 մետր երկարություն ունեցող սև գույնի սարքավորում է: Սարքավորման կորպուսը տեխնիկական առումով լուրջ վնասված տեղեր չունի: