կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-26 10:48
Աշխարհ

Իսրայելում ջրհեղեղ է

Իսրայելում ջրհեղեղ է

Հոկտեմբերին վրա հասած երաշտից հետո Իսրայելում առատ և տևական տեղումները երկրի որոշ հատվածներում ջրհեղեղների առաջացման պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում է The Watchers պարբերականը։

Մասնավորապես՝ վերջին օրերին Թել Ավիվում, Նես Ցիոնում, Հայֆայում փրկարարական գործողություններ են իրականացվել՝ ուղղված հեղեղված շենքերից և մեքենաներից մարդկանց դուրսբերմանը։ Արդյունքում՝ մի քանի տասնյակ մարդու կյանք է փրկվել։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ երկրի որոշ շրջաններում գրանցվել են 100-150 մմ տեղումներ, ինչը համապատասխանում է երկամսյա նորմային։