|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Էլեկտրոնային հաղորդագրությունների արշավից հետո այս անգամ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում՝ SpaceX-ի կենտրոնակայանի առջև՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի: Բողոքի ակցիայի մասին հայտնում է ABC7-ը:
SpaceX-ը նախատեսում է նոյեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգից գործարկել Turksat-5A արբանյակը: Նշվում է, որ արբանյակը կառուցվել է «Airbus Defence»-ի և «Space»-ի կողմից, և ներկայացվել է, թե նախատեսված է «Թուրքսաթ» պետական ընկերության հեռուստատեսային հեռարձակման ու հարակից հաղորդակցությունների մեջ օգտագործելու համար: Բողոքի ակցիա իրականացնողները հավատացած են, որ արբանյակը Թուրքիայի կառավարության կողմից կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիան ներկայումս օգնում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:
Ավելի վաղ աշխարհի տարբեր ծայրերից հայերը SpaceX-ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավ էին սկսել: SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով, որոնցում կոչ է արվում ընկերությանը՝ չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքված գործարքը և չօգնել Էրդողանի ռեժիմին: