|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իլոն Մասկի SpaceX մասնավոր ընկերության Crew Dragon տիեզերանավը նորից կօգտագործվի. այս մասին գրում է lenta.ru-ն:
Նշվում է՝ մասնավոր ընկերությունը NASA-ից թույլտվություն է ստացել օգտագործելու Crew Dragon-ի բազմակի օգտագործման Falcon 9-ը: Կրկին օգտագործելու թույլտվությունը կգործի երկրորդ մեկնարկից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Մեկնարկը եղել է մայիսի 30-ին Կանավերալ հրվանդանից: SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։