|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Երկիր մեդիայի» հարցին ի պատասխան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է վարչապետի կոչին։
Հարց-Նիկոլ Փաշինյանը կոչ է արել կուսակցություններին, գյուղապետերին, քաղաքապետերին ջոկատներ կազմել և տրամադրել Պաշտպանության նախարարության տնօրինությանը։ Ինչպե՞ս կարձագանքեք կուսակցություններին ուղղված կոչին։
Պատասխան- Դաշնակցության վաշտերը պատերազմի մեկնարկից ժամեր անց արդեն մեկնում էին Արցախ՝ կատարելու մարտական առաջադրանք։ Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել։ Դաշնակցությունն ունի իր գումարտակը, որը գործում է բացառապես Պաշտպանության բանակի հրամանատարության ներքո։ Դաշնակցության մի քանի վաշտեր այս պահին արդեն Արցախում են և այս գործընթացը մեր համար շարունակական է՝ նոր վաշտեր ևս մարզվում են և պատրաստվում առաջնագիծ մեկնելուն։ Մեզ համար «Ազգ-բանակ» հասկացությունը ոչ թե դատարկ տերմին՝ այլ անկեղծ հավատամք է, ինչն էլ բազմիցս՝ ինչպես անցյալում այնպես էլ հենց այս պահին փաստում ենք մեր գործողություններով։