|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես կասեցնում է մրցույթները․
«Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։
Հիմք է ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ շատ քաղաքացիներ հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել են և այդ պատճառով զրկված են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։
Մրցույթների իրականացման գործընթացը կվերսկսվի ռազմական դրության ավարտից հետո, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ իրազեկում»,-ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։