|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել. հայտնում է Kyodo գործակալությունը։
Նշվում է՝ այսօր երկրի խորհրդարանը քվեարկության կդնի նոր վարչապետի թեկնածությունը. նոր վարչապետ կդառնա իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ ավելի վաղ ընտրված ղեկավար Յոսիհիդե Սուգան։
Քվեարկությունից հետո Սուգան նոր կառավարություն կձևավորի։ Նախարարների մեծ մասն, ամենայն հավանականությամբ, կպահպանեն իրենց տեղերը։
Հիշեցնենք՝ Սինձո Աբեն 7 տարի և 8 ամիս կառավարումից հետո օգոստոսի 28-ին հայտարարել էր վարչապետի պաշտոնը լքելու մտադրության մասին: Պատճառը քրոնիկական հիվանդության վատթարացումն է։