Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշումը`ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդներին օգոստոսի 22-ին Ստամբուլում հյուրընկալելու վերաբերյալ. հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:
«ԱՄՆ-ն և Եվրամիությունը ՀԱՄԱՍ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն, և նախագահ Էրդողանի կողմից ընդունված երկու պաշտոնյաներն էլ համաշխարհային ահաբեկիչների ցուցակում են», - հիշեցրել է Օրթագուսը՝ նշելով, որ այդ պաշտոնյաներից մեկը հետախուզվում է «Պարգև հանուն արդարադատության» ծրագրի շրջանակներում՝ կապված իր մասնակցությամբ մի քանի ահաբեկչական գործողությունների, գողությունների և առևանգումների հետ:
«Նախագահ Էրդողանի այս ահաբեկչական կազմակերպության հետ մշտական շփումները օգնում են Թուրքիային մեկուսացվել միջազգային հանրությունից, վնասել Պաղեստինի ժողովրդի շահերը և խաթարել Գազայից ահաբեկչությունները կանխելու գլոբալ ջանքերը», - ասել է Օրթագուսը. «Մենք շարունակում ենք մտահոգություն հայտնել ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի կառավարության հարաբերությունների ամենաբարձր մակարդակի առնչությամբ»:
Էրդողանն այս տարի արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում Համասի ղեկավարությանը Թուրքիայում. առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 1-ին: