|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին Բուլղարիայի Վարնա քաղաքում կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Եվրախորհրդի խոսնակ Պրեբեն Աամանը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Յունկերի և Տուսկի՝ Էրդողանին ուղղված նամակը։ Նամակում եվրոպացի առաջնորդները հիշեցրել են, որ 2017թ․ մայիսի 25-ին Էրդողանը, Տուսկը և Յունկերը հանդիպել էին Բրյուսելում։ Հանդիպման ժամանակ քննարկվել էին տրանսպորտին, տնտեսությանը, ահաբեկչության դեմ պայքարին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։
Նամակի հեղինակները գոհունակություն են հայտնել Եվրամիության անդամ երկրների հետ Թուրքիայի ձևավորած հարաբերությունների առթիվ։ Նշվել է, որ Տուսկի, Յունկերի, Բորիսովի և Էրդողանի հանդիպումը կկազմակերպվի գործնական ընթրիքի տեսքով։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵՄ-ի և Թուրքիայի ընդհանուր շահերը, Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, երկկողմ հարաբերությունների հնարավոր զարգացման ուղղությունները։