|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կորոնավիրուսից մահացել է հայտնի գործարար, բարերար Կարեն Ստեփանյանը, ում ավանդը Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ է եղել։ Գրում է ԼՈՒՐԵՐ․com-ը։
Կարեն Ստեփանյանը մշտապես աչքի է ընկել ազգանվեր գործերով։ Բարերարի դերը մեծ եղավ նաև համաճարակի ժամանակ․ նա իր ազգակիցների կողքին եղավ նրանց՝ ամենադժվար և անհաղթահարելի թվացող ժամանակներին։ Վերջին շրջանում գործարար Կարեն Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ Երևան էին հասել 100 հազար դոլար արժողությամբ ախտահանիչ միջոցներ:
Նշենք, որ գործարար Կարեն Ստեփանյանը 48 տարեկան էր, ծնունդով Սիսիանից, 30 տարի ապրել և բիզնես գործունեությամբ զբաղվել էր ՌԴ-ում և Դոմինիկյան Հանրապետությունում, սակայն 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերադարձել էր հայրենիք և լծվել տնտեսությունը զարգացնելու գործին։