|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից. այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ «The Jakarta Post»-ին հղումով։
Նշվում է՝ համավարակի ընթացքում Բալի կղզում ընդամենը 371 վարակվածության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է: Դա շատ ցածր ցուցանիշ է՝ համեմատած Ինդոնեզիայի այլ տարածքների հետ։
Եթե Բալիում հնարավոր լինի պահպանել բարենպաստ համաճարակային իրավիճակ, ապա իշխանությունները կարող են կղզին բացել միջազգային զբոսաշրջիկների համար արդեն հոկտեմբերից: Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի տնտեսության համար զբոսաշրջությունը կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտից է կախված բնակչության 80 տոկոսը: Այսօր Ինդոնեզիայի տնտեսությունը զգալի տուժել է: