|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իտալիան մինչև տարեվերջ սահմանները չի բացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այս մասին La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինը:
«Սահմանների բացելը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից և յուրաքանչյուր պետության քաղաքականությունից»,- նշել է պաշտոնյան ։
Ընդ որում Ֆրանչեսկինին հնարավոր է համարել, որ մայիսին Իտալիայում կվերականգնվի թանգարանների եւ գլխավոր տեսարժան վայրերի աշխատանքը, որոնք փակվել են կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այն տեսարժան վայրերի թվում, որոնք ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանան կրկին այցելուներ ընդունել, նախարարը նշել է Կոլիզեումի եւ Պոմպեոյի անունները: