|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Թուրքիայի Տրապիզոնի համալսարանը հետաքննություն է սկսել ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող «Ազգային ինքնիշխանության և երեխաների տոնի» կապակցությամբ համալսարանի պատերին սխալմամբ ոտքից գլուխ կախված Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի նկարի պատճառով. հայտնում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը։
Համալսարանի ռեկտորատը հայտարարել է, որ դա անուշադրության հետևանք է եղել, իսկ մեղավորները կպատժվեն։
Նշենք, որ այս տարի ապրիլի 23-ին լրանում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնադրման 100-ամյակը։