|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 15-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան:
Ըստ Yerkir.am-ի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակի (բարձրությունը` 9 մ, լայնությունը` 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: