|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի շրջաններից մեկում կիրակի օրը պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է առնվազն 7 մարդ․ ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է՝ ականապատ մեքենան պայթեցվել է Աազազ քաղաքում, որը գտնվում է Հալեպ քաղաքից հյուսիս ընկած հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում: Պայթյունի հետևանքով 20 մարդ վիրավորում է ստացել:
Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որը տարածվել է մի քանի մոտակա խանութների և կրպակների վրա: Մոտակայքում կայանված տասնյակ մեքենաներ հրդեհվել են։
Հիշեցնենք, որ Աազազ քաղաքի շրջանն այս պահի դրությամբ գտնվում է Սիրիայի ընդդիմադիր զորամիավորումների վերահսկողության տակ, որոնք թուրքական զորքերի աջակցությամբ ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսարևելքում: