|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 45-ը` վիրավորվել:
Ըստ Demokrathaber-ի` պայթյունը տեղի է ունեցել մեքենայի կողքով ոստիկանական ավտոբուսի անցնելու ժամանակ: Ավտոբուսում եղել են ոստիկանության 9 աշխատակիցներ և 7 ձերբակալված քուրդ զինյալներ: Վիրավորվել է 12 ոստիկան, 33 խաղաղ բնակիչ, որոնք մոտակայքում են գտնվել պայթյունի պահին:
Ըստ տեղեկությունների` ռումբը պայթեցվել է հեռակառավարման համակարգով: