|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությանղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է, որ սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը:
««Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը»,- նշել է նա: