|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվել ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկով` գնաճի թեմայով: Նախքան հարցի քննարկումը` ԱԺ նախագահ Արա Բալոյանը տեղեկացրեց, որ, Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ-ին գրավոր ներկայացվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
«Միաժամանակ տեղեկացնեմ, որ այսօր Հրայր Թովմասյանը պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել»,- ասաց Բաբլոյանը:
Երբ հայտարարությունից հետո պատգամավորները սկսեցին բուռն ծափահարել, ՀՀԿ-ական պատգամավոր Արա Սաղաթելյանը կատակեց. «Բոլորն ուրախ են, որ գնում ես»:
ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էլ իր հերթին ասաց. «Ջոկի՞ր, ուրախ են, որ գնում ես»:
Բաբլոյանն էլ ծիծաղով հավելեց. «Բոլորը, կարծեմ, հասկացան, որ ծափերը վերաբերում էին հայտարարությանս առաջին մասին»: