|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որի համաձայն, մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։ Միաժամանակ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նա հավելեց, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության հարցի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվելու նպատակով: