|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը. Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին: