|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայատան կժամանի Ֆրանսիա-Հայաստան Բարեկամության խմբի ղեկավար Անն-Լոանս Պետելի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության մեջ ասվում է.
1.Կազմակերպել 2024 թվականի մարտի 24-27-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս ՊԵՏԵԼԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2.Ազգային ժողովի պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։