|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի մի շարք անդամներ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրել է 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված ֆրանկոֆոն միջավայրի եւ ֆրանսերենի խրախուսմանն ու զարգացմանը: Նա ընդգծել է, որ, վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, 2013թ. եւս Հայաստանն առաջնային տեղ է զբաղեցնում Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում` Ֆրակոֆոնիայի միամսյակի շրջանակներում անցկացվող 350 միջոցառումներով:
Ողջունելով ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետեւողական քաղաքականությունը` Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը եւ խմբի անդամ մյուս սենատորներն իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում եւս սատարել Հայաստանին։