|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախի տնտեսությանը նպաստող մի շարք ծրագրեր: Հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:
Նա ասել է, որ Արցախի հետ իրենց համագործակցությունը սկսվել է դեռևս 1995 թվականին, երբ մեկնարկել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:
Խոսելով համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին՝ մեր զրուցակիցն ավելացրել է, որ իրենք աջակցում են Արցախում խաղողագործության զարգացմանը, ինչպես նաև ստացած բերքի իրացմանը, կատարում նաև ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներ:
Նա նաև նշել է, որ հանդիպմանը Նախագահին է ներկայացվել «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության կողմից գործարկվող ձեռներեց կանանց աջակցության ծրագիրը, որի շրջանակներում իրենք պատրաստակամ են աջակցելու Արցախի գործարար կանանց: