Բակո Սահակյանը հանդիպել է Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի հետ
Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հանդիպում է ունեցել Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: