|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
The Times թերթին հայտնի է դարձել, թե ով է փոխարինելու Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայությունը՝ ՄԻ-6-ը, 2014-ից ղեկավարող և 2020-ին պաշտոնը լքող Ալեքս Յանգերին. տեղեկացնում է yerkir.am-ը:
Հեղինակավոր պարբերականի տվյալներով՝ ամենահավանական թեկնածուն ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ՝ 60-ամյա դիվանագետ Քարեն Փիրսն է: ՄԻ-6-ը ղեկավարելու շանս ունեն նաև երկրի ՆԳՆ անվտանգության ծառայության ղեկավար Թոմ Հարդը, ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Մադլեն Ալեսանդրին և ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռիչարդ Մուրը:
Ինչ վերաբերում է Փիրսին, նրան ամեն պարագայում երաշխավորված է բարձր պաշտոնը (լրագրողները նշում են, որ նրա թեկնածությունը պաշտպանում է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը): Երկրորդ սցենարով նրան հնարավոր է նշանակեն ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան: Երկու դեպքում էլ նա առաջին կինը կլինի այդ պաշտոններում: