|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Anonymous հաքերները հայտարարել են, որ բրիտանական հետախուզությունը կանգնած է Լիբանանում, Մալիում, Պակիստանում, Իրաքում, Բալկաններում, ինչպես նաև Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևում։
Հաքերների զեկույցում նշվում է, որ «Սպիտակ սաղավարտներ» (Բրիտանիայի կողմից Սիրիայում ստեղծված «մարդասիրական» կազմակերպություն) նախագծի համադրողները և Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավի հեղինակները նույն մարդիկ են։ Խոսքը «Աուրելիուս» նախագծի մասին է, որի նպատակն է ապատեղեկացնել բնակչությանը և կեղծ փաստեր ստեղծել Սիրիայում տիրող իրավիճակի մասին։
Anonymous-ը պնդում է, որ բրիտանացի գործակալ և նախագծի համադրող Ամիլ Խանը օգտագործում է նախկին ռուս ընդդիմադիր գործակալների մի ամբողջ ցանց, որն այժմ գտնվում է Ուկրաինայում՝ ռուսական լրատվական հոսքեր ներթափանցելու համար: